Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունները «բազմաթիվ ուղղություններով զգալի առաջընթացի» են հանգեցրել։ Այս մասին Վաշինգտոնից վերադառնալու ճանապարհին, ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը նախօրեին հանդիպում է անցկացրել ԱՄՆ առաջնորդի հետ Սպիտակ տանը։               
 

Առանց Նիկոլ Հայաստանում չի բացառվում, որ հայկական «իսկանդերներն» ընկնեն Ադրբեջանում «տեխասցի տղաների» նավթային օբյեկտների վրա

Առանց Նիկոլ Հայաստանում չի բացառվում, որ հայկական «իսկանդերներն» ընկնեն Ադրբեջանում «տեխասցի տղաների» նավթային օբյեկտների վրա
23.09.2025 | 12:07

Տարիներ առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը մի հարցազրույցում փակագծեր է բացել 1996-ի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովի մասին, որտեղ ակնհայտ հակահայկական բանաձևի վրա Հայաստանը ստիպված էր վետո դնել:

Տեր-Պետրոսյանն ասում էր, որ այդ չարաբաստիկ բանաձևը շրջանառության մեջ էին դրել ամերիկացիները՝ Տեխասի նավթային լոբբինգի ձեռամբ: Նրանք կարողացել էին Քլինթոնին համոզել, որ «Ալիևը լավ տղա է», և այդ բանաձևի միջոցով Ամերիկան ադրբեջանական նավթից լուրջ փողեր է աշխատելու:

Նույն հարցազրույցում Տեր-Պետրոսյանը նաև նշել էր, որ հենց Լիսաբոնում տեղի ունեցածն առաջին անգամ Ադրբեջանին ոգևորեց մտածելու, թե կարող է արտաքին ուժերի ներգրավմամբ հարցեր լուծել:

Ինչու՞ հիշեցի Տեր-Պետրոսյանի հարցազրույցը: Որովհետև տարօրինակ է տեսնելը, որ Դոնալդ Թրամփն ունակ չէ նույնիսկ ճիշտ արտաբերել երկրների անունները, որտեղ «խաղաղություն է հաստատում», իսկ իրականում Ալիևի համար Սյունիքով Նիկոլից միջանցք է պոկում՝ Ադրբեջանին տալով ամեն ինչ, իսկ Հայաստանին՝ ոչինչ, բացի նիկոլական ազգադավ ռեժիմը վերարտադրելու հնարավորությունից:

Վերադառնալով Տեր-Պետրոսյանի հարցազրույցին՝ իրավունք ունե՞նք առնվազն ենթադրելու, որ հիմա գործ ունենք ոչ թե նախագահ Թրամփի ու Նոբելյան մրցանակ ստանալու նրա հավակնությունների հետ (ինչը մանկամիտ բացատրություն է), այլ հին և բարի Տեխասի նավթային լոբբինգի հետ, որը դեռ Քլինթոնի ժամանակներից է կարողանում Օվալաձև կաբինետի գրասեղանի վրա Բաքվի շահերը սպասարկող թղթեր դնել:

Եվ, եթե ամերիկացիների խնդիրը Ադրբեջանում փող աշխատելն է ու դրա համար Ադրբեջանին պետք է վճարեն Հայաստանի ու հայերի հաշվին, ապա ամեն ինչ անելու են, որ Նիկոլի ռեժիմը Հայաստանում պահպանվի, որովհետև առանց Նիկոլ Հայաստանում անմիջապես առաջ է գալու Արցախի վերադարձի հարցը, միջանցք չի լինելու ու չի բացառվում, որ հայկական «իսկանդերներն» ընկնեն Ադրբեջանում «տեխասցի տղաների» նավթային օբյեկտների վրա:

Շահերով միահյուսված Ալիևն ու «տեխասցիները» նիկոլական ռեժիմն այնքան կկարողանան պահել Հայաստանում, քանի դեռ Կովկասի գլխավոր խաղացողը չի ավարտել գործերն Արևելյան Եվրոպայում և չի որոշել, որ ադրբեջանական փողերը ոչ թե «տեխասցիներն են» աշխատելու, այլ «տյումենցիները»:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 467

Մեկնաբանություններ